Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանն աջակցել են հրեական համայնքի առաջնորդները

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանն աջակցել են հրեական համայնքի առաջնորդները
26.04.2020 | 16:36

Իսրայելի Haaretz թերթն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականությանը՝ ներկայացնելով Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցի պատմաբան Մարկ Դևիդ Բերի հոդվածը:


Ամերիկացի պատմաբանը, որ ուսումնասիրում է քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների ընդհանուր պատմական աղերսները, նշել է, որ Ցեղասպանությունը հերքելու հարցում Թուրքիայի իշխանություններին աջակցություն են ցուցաբերել նաև հրեական համայնքի առաջնորդները: Նրանք փորձել են հավաստիացնել, որ հուսալի դաշնակիցներ են՝ Ցեղասպանության ճանաչման դեմ արշավ իրականացնելով Իսրայելում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: Օսմանյան կայսրությունը 15-րդ դարի վերջին ընդունել է Իսպանիայից և Պորտուգալիայից վտարված հրեաներին: Նրանք սուլթանին ընկալել են որպես իրենց փրկիչ և պաշտպան: Հետագայում հրեաները ձգտել են ապացուցել իրենց հավատարմությունը Թուրքիային՝ նպաստելով ժխտողական քաղաքանության առաջխաղացմանը:

«Դա տեղի է ունեցել հայերի առաջին զանգվածային սպանություններին զուգահեռ: Իրենց ներկայացնելով որպես սուլթանին հավատարիմ ենթականեր՝ օսմանյան հրեաների առաջնորդներն անցել են սուլթան Աբդուլհամիդ Երկրորդի կողմը՝ ընդդեմ հայերի, որոնք էլ դարձել են նրանց ընդհանուր թշնամին»,- գրում է պատմաբանը: Նա հավելում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հրեական համայնքում վախի և տագնապի մթնոլորտ էր տիրում, իսկ օսմանյան թերթերում հակահրեական նյութեր էին հրապարակվում: «Հայոց ցեղասպանության ժխտմանն աջակցեց նաև Իսրայելի կառավարությունը՝ նախագահներ Շիմոն Պերեսը և Մոշե Կացավը, ԱԳՆ-ն և գրեթե բոլոր խոշոր իսրայելա-ամերիկյան կազմակերպությունները: Թեև Իսրայելի կազմավորման գործընթացը 1948-ին արագացվել է նացիստների կողմից իրականացված հրեական ցեղասպանությամբ, Իսրայելը չի հիշում Հայոց ցեղասպանության մասին: Հրեական պետությունն առաջինը պետք է ճանաչեր ցեղասպանությունը, որտեղ էլ տեղի ունեցած լիներ, սակայն նախընտրում է պաշտոնական լռություն պահպանել՝ չհակադրվելով իր ռազմական և տնտեսական դաշնակցին՝ անկախ Թուրքիայի ներկայիս առաջնորդի հակասեմական և հակաիսրայելական հռետորաբանությանը»,-ասվում է հոդվածում:

Դիտվել է՝ 2683

Մեկնաբանություններ